top of page

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ

02.598.png

ՍՈՎՈՐԻՐ

ԾՐԱԳՐԱՎՈՐԻՐ

ՍՏԵՂԾԻՐ

ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐԸ, 

ՈՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՌՈԲՈՏԱՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ

ԿԴԱՌՆԱ  ԷԼ ԱՎԵԼԻ ԶՎԱՐՃԱԼԻ և ԸՆԿԱԼԵԼԻ

Subscribe

ROBOKIT

RoboKIT—ը սուպեր ինովատիվ ծրագրավորվող ռոբոտ է, որը գալիս է ամբողջական փաթեթով պատրաստ ծրագրավորման համար։ Այն աշխատում է գրպանում տեղավորվող մինի համակարգչի հետ, որը ներառված է փաթեթում։ RoboKIT—ը կարող է ծրագրավորվել՝ օգտագործելով բջջային հեռախոսը, թաբլեթը կամ համակարգիչը։ 


Ձեր երեխան կստեղծի իր սեփական ամենահետաքրքիր ու բազմաբովանդակ  նախագծերը՝ օգտագործելով իրենց ստեղծածը հենց իրենց առօրյայում, կներգրավվի STEM-ի հետաքրքրաշարժ աշխարհ, կկոդավորի և կզվարճանա տանը:

Microbit.png

ՄԵՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ ​​

Երեխան կարող է ստեղծել Սմարթ լամպ, որը կլուսավորի սենյակը՝ լուսավորվածությունից կախված։

Այդ դեպքում Robokit-ը երեխայի համար կդառնա գիշերային լամպ։ 

Ահա՝ ինչպես ենք մենք ծանոթացնում թեմային։

  • Ի՞Նչ է LED-ը

  • Ի՞նչպես է աշխատում լույսի սենսորը, 

  • Իրական 3 նախագիծ քայլ առ քայլ նկարագրությամբ, որտեղ երեխան կտեսնի թե’ սարքի աշխատանքը, թե’ կոդավորման գործընթացը։ 

 

Երեխաներն ավելի մոտիվացված են և ներգրավված են լինում, երբ լուծում են իրական խնդիրներ, կարողանում են շոշափել և տեսնել արդյունքը։

ՄԻ՛ ՀԱՊԱՂԻՐ, ՊԱՏՎԻՐԻ ՀԵՆՑ ՀԻՄԱ! 

ՁԵՐ ՆԵՐԴՐՈՒՄԸ՝ 30.000դր

Առաքման համար ժամանակահատված

Շնորհակալություն, մենք կապ կհաստատենք Ձեզ հետ 1 օրվա ընթացքում

Աննա Սիմոնյան

Շատ լավ գաղափար է, մեր շաբաթ երեկոն վայելեցինք երեխայի հետ, մենք էլ իր հետ սկսեցինք ծրագրավորում սովորել)))

Ալինա Մանասյան

Մենք բժիշկներ ենք ընտանիքում ու ծրագրավորման թեմաներից շատ հեռու ենք։ Հաճելի զարմացրեց այն փաստը, որ երեխայի համար հայերենով մանրամասն վիդեոդասեր կան։ Դա ինձ համար ամենամեծ առավելությունն էր։ Շնորհակալ ենք շատ նման լավ պրոդուկտի համար։ Հաջողություն թիմին։ 

Ռուդոլֆ Հարությունյան

Համադրությունը հետաքրքիր էր, կոդավորման սարքին տալ նման կերպար, որը երեխային ավելի կգրավի ու կմոտեցնի քոդինգին։ Կարևորը ամեն ինչ սկսեց ինքնուրույն անել ու հետո էլ այլ նախագծեր փնտրեց ինտերնետից։ 

Կարեն Պետրոսյան

Մայքրոբիթը շատ ենք հավանել, Ձեր տված վիդեոներից բացի աղջիկս սկսեց այլ բաներ ասել, որ միասին անենք ու հիմա տան ահազանգման համակարգ ենք դարձրել ռոբոքիթին։

ՓԱԹԵԹՈՒՄ ԿԱ ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ՔԵԶ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

1. Քայլ առ քայլ հրահանգներով ձեռնարկ
2. Փայտե դետալներ 3D մոդելը հավաքելու համար
3.
Micro:bit BBC v.2 անգլիական սարքը
4.
QR հղում վիդեո դասերն ակտիվացնելու համար
 

Includes.png
Picture1_edited.jpg

ՄԻ՛ ՁԱՆՁՐԱՑԻՐ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԻՐ, ԵՎ ՄԵՆՔ ԿԱՌԱՔԵՆՔ ՔՈ ROBOKIT -ը  ՏՈՒՆ

ROBOKIT -ը սովորական ռոբոտ չէ, այն ունի անսահմանափակ ճկունություն, որը թվային հմտությունները վերածում է գիտելիքի: Մեր երեխաները հնարավորություն ունեն նախագծելու, ստեղծելու, փորձարկելու և կատարելագործելու իրենց սեփական նախագծերը՝ դարձնելով նրանց ավելի զվարճալի և ստեղծագործ:

 

Ներառում է ուղեցույց և տեսանյութեր, որոնք Ձեր երեխային կուղեկցեն առաջին քայլից դեպի վստահ խնդիրներ լուծող:

 

Robokit-ը բարձրացնում է  կրթության նկատմամբ սերը և հնարավորություն է տալիս զարգացնելու հետևյալ հմտությունները՝

  • Խնդիրների լուծում

  • Տրամաբանական մտածողություն

  • Ստեղծագործ և ավելի վստահ մտածելակերպ

02.597.png

ՀԱՐՑԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ +374 33355500
Բոլորովին նոր մոտեցում կիրառական  կրթության համար
Արտադրված է Գյումրիում

Ithink.png
GTC.png
Black Pinokit Logo.png
Learn more
bottom of page